Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ճիշտ հասցեով

Ճիշտ հասցեով
10.08.2023 | 11:59

Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանքը «խորը քնից արթնացրեց» Հայաստանի անվանի մարզիկներին, արվեստագետներին։ Նրանք բոլորը դիմել են գլխավոր դատաղազուհուն՝ խնդրելով փոխել Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը։

Սակայն, չբնակվելով Հայաստանում, միայն Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանն է դիմել ճիշտ հասցեով՝ վարչապետ կոչեցյալին։ Պարզ չի՞, որ կալանքը տրվել է վարչապետ-բռնապետիկի հրահանգով։ Մի՞թե այդքան միամիտ են հայաստանցի մարզիկներն ու արվեստագետները, որ դիմում են վարչապետ կոչեցյալի ստրկուհի-դատաղազուհուն, թե՞ խաղում են «իրավական, ժողովրդավարական» երկրի խաղի կանոններով․ «Խեղճ վարչապետն ի՞նչ անի»։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2771

Մեկնաբանություններ